Իսրայելի ՊՆ-ից վճռականություն են հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

դ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, որի ընթացքում հայտնել է Իսրայելի վճռականությունը՝ հասնելու Գազայի հատվածում պատերազմի բոլոր նշված նպատակներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ կողմերը քննարկել են նաև իսրայելական բանակի շարունակվող գործողությունը Ռաֆահի շրջանում։

Ըստ աղբյուրի՝ Գալանտն ընդգծել է, որ  Իսրայելը  վճռական է շարունակելու գործողությունները ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 132 պատանդների ազատ արձակմանը և որպես ռազմական և քաղաքական ուժ այդ շարժման  ոչնչացմանը հասնելու համար։

--00—ՍՊ