Թրամփը Բայդենին անվանել է «Պուտինի խամաճիկ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Screenshot_3

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին անվանել է «Պուտինի խամաճիկ» և ասել, որ նա «հանձնել է ամեն ինչ», այդ թվում՝ Ուկրաինան։

Թրամփին զայրացրել են Կոնգրեսում Բայդենի խոսքերն այն մասին, որ ամերիկացի նախկին առաջնորդը «խոնարհվել է» Ռուսաստանի նախագահի առաջ։

«Նա (Բայդենը) նրանց տվեց ամեն ինչ, ներառյալ Ուկրաինան: Ես վերցրեցի (գազատարը) «Հյուսիսային հոսք 2»-ը, նա տվեց նրանց: Նա Պուտինի և Սիի (Ցզինպինի), և բառացիորեն բոլոր առաջնորդների խամաճիկն է», - գրել է Թրամփը:

--00—ՅՄ