Ֆիդանը և Բլինքենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1695444768_9684575

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները, ինչպես նաև Գազայում հումանիտար իրավիճակը։

Կողմերը կիսվել են տարածաշրջան կատարած այցերից ստացած տպավորություններով։ Քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցեր։

--00—ՅՄ