Երևանում 40-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Screenshot_5

Այսօր՝ օգոստոսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Վահե Գ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց 69 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 59-ամյա Գարաբետ Ք․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ